ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Զավթողական հայեցակարգ, որով մի ողջ սերունդ է կրթվում Ադրբեջանում

Զավթողական հայեցակարգ, որով մի ողջ սերունդ է կրթվում Ադրբեջանում
16.09.2025 | 18:24

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքներով Հայաստանը և Ադրբեջանը ձեռք բերեցին քաղաքական պայմանավորվածություն, որ պատրաստ են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ «Սա այն շրջադարձային կետն էր, որը փոխեց մեր ամբողջ ռազմավարությունը, որովհետև սա մեր առաջին փորձարկումն էր՝ լեգիտիմությունը դարձնել անվտանգության գործիք։ Եվ այդ կետից այդ գործիքը սկսեց աշխատել»:

Հիրավի «աշխատել» է:

Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց 2 ամիս անց՝ 2022 թվականի դեկտեմբերի 24-ին, Ալիևը հայտարարեց. «Այս տարածքում Հայաստան երբեք չի եղել։ Այսօրվա Հայաստանը մեր հողն է»։

Փաշինյանի՝ Արցախի հարցում որդեգրած քաղաքականության հետևանքով մենք ստացել ենք ՀՀ-ի դեմ զավթողական հայեցակարգ, որով այժմ կրթվում է մի ողջ սերունդ Ադրբեջանում։ Իսկ դրանից եկող վտանգները մտածելու ունակ ցանկացած մարդ կարող է հասկանալ՝ առանց իմ մեկնաբանության անգամ:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 2415

Մեկնաբանություններ